Մտածում էինք միայն մարդկանց փրկելու մասին. Արտավազդ Սահակյան
Հայ ժողովրդի համար 1988 թվականը ծանր և բարդ տարի էր՝ արցախյան շարժում, սումգայիթյան դեպքեր, Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, այնուհետև` կործանարար երկրաշարժ:
1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից: Հզոր ստորերկրյա ցնցումները ավերեցին հանրապետության հյուսիսային մասը: 10 բալ ուժգնությամբ երկրաշարժը 41 վայրկյանում Հայաստանի 40 տոկոսն ավերակի վերածեց: 25 հազար զոհ, 500 հազարից ավելի անօթևաններ:
Արդեն 28 տարի է անցել աղետալի, ահարկու դեկտեմբերյան սև օրից, սակայն հայ ժողովրդի, հազարավոր մարդկանց համար հարազատների կորստի անամոք ցավը չի մարում:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը բարդ վիրահատություն էր կատարում: Բժիշկը հիշում է, թե վիրահատության ժամանակ ինչպես են սկսվել վիրահատարանի պատերը ցնցվել, բայց ինքը չէր կարող լքել հիվանդին ու շարունակել է վիրահատությունը:
Panorama.am-ի հետ Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով: