Տիգրան Սարգսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ԻԻՀ-ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Տիգրան Սարգսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման առնչվող հարցեր:
Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Իրանը Եվրասիական տնտեսական միության համար առաջնահերթություն ունեցող երկրներից է:
Դեսպան Սանային էլ, վկայակոչելով Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս անդամների հետ Իրանի ունեցած լավ հարաբերությունները, ցանկություն է հայտնել, որպեսզի ԵԱՏՄ-ն համաձայնություն տա Իրանի կողմից առաջարկվող ապրանքատեսակների քանակի ավելացմանն ու սակագների նվազեցմանը:
Ըստ իրանական աղբյուրի՝ Իրանը խնդրել է, որպեսզի իրանական 200 անուն ապրանքատեսակի մասով նվազեցվի սակագինը, սակայն դեռևս 77 անուն ապրանքատեսակի նկատմամբ է դրական որոշում կայացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին