Լևանդովսկին մոտ է «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգմանը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ ժամանակներս ևս երկու տարով կերկարաձգի համագործակցությունը մյունխենյան ակումբի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ., իսկ նոր պայմանագիրը կկնքվի մինչև 2021 թ. ժամկետով։ Թարմացված պայմանագրի համաձայն՝ Լեհաստանի ընտրանու հարձակվողը տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ կստանա, ինչը հավասար է թիմի առաջատար Թոմաս Մյուլլերի աշխատավարձին։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
«Նոր պայմանագրի ստորագրումն իրեն երկար սպասեցնել չի տա»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Մարկ Բարտելը։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Լևանդովսկին մասնակցել է 13 խաղի, խփել 9 գոլ ու կատարել 2 արդյունավետ փոխանցում։