58 տարի ապրել եմ այս քաղաքում և բազմիցս փորձել են իմ վարկանիշի հետ խաղալ, բայց չի ստացվել. Ալթունյանը՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին
«Մինչև ՀՀԿ-ի համագումարը ես անկուսակցական էի և հիմա դիմել եմ՝ Հանրապետական կուսակցության շարքերն անցնելու համար։ Այդ քայլի պատճառները համընկնում են վարչապետ Կարեն Կարապետյանի բարձրաձայնած պատճառների հետ»,- այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Դիտարկմանը, թե ամբողջ կյանքում նախարարը քաղաքականությամբ չի զբաղվել, կուսակցական չի եղել, ինչո՞ւ հիմա նման որոշում կայացրեց, նախարարը պատասխանեց. «Բազմիցս ասվել է, որ վարչապետն ու իր թիմը եկել են, որպեսզի ինչ որ բան փոխեն։ Ես կարծում եմ՝ Դոն Կիխոտի օրինակը մեզ ծառայել է նախազգուշացում, որ միայնակ մենք ոչ մի բան չենք կարող փոխել։ Պետք է նշել, որ Հանրապետականն ամենաազդեցիկ ուժն է այսօր Հայաստանում, և եթե որևէ մեկը ցանկություն ունի ինչ–որ բան փոխելու, ապա պետք է միանա այդ ուժին», – ասաց Լևոն Ալթունյանը:
Նախարարը նաև նշեց, որ մտավախություն չունի՝ ՀՀԿ–ին անդամակցելը կարող է ազդել իր վարկանիշի վրա. «Ես 58 տարի ապրել եմ այս քաղաքում և բազմիցս փորձել են իմ վարկանիշի հետ խաղալ, բայց չի ստացվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա