«Փոքր Մհեր»-ում հիմնախնդիրն ավելի գլոբալ է, քան պարզ կոնֆլիկտ. Լևոն Մկրտչյան
«Փոքր Մհեր» կրթահամալիրում կանցկացվի շատ լայն ծառայողական քննություն, որից հետո հնարավոր է կանոնադրությունում լինեն փոփոխություններ, նաև խորհրդի ձևաչափը փոփոխվի, որովհետև այն, ինչ ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանը, ինչ տեսան մեր տղաներն այնտեղ, ավելի գլոբալ հիմնախնդիր է, քան պարզ կոնֆլիկտ,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա ընգծեց, որ «Փոքր Մհեր»-ը լավ ու կարևոր հաստատություն է, երեխաները լավն են, ու պետք է կարողանան լուծումներ գտնել:
Խոսելով ուսանողներին զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կարգում փոփոխությունների մասին՝ նախարարն ասաց, որ այս տարի չեն լինի, քանի որ նման փոփոխությունները կատարվում են մինչև դեկտեմբեր: Միաժամանակ Լ. Մկրտչյանն ասաց, որ, այս հարցը մեծ մասամբ արդան լուծված է, ըստ էության, ուսանողների մեծ մասին զորակոչում են:
«Խոսքն ամեն տարի միայն 600-800 ուսանողի մասին է, որ չեն զորակոչվում: Պատկերացրեք` նույն կուրսում 15 երիտասարդից 10-ը զորակոչվում է, 5-ը չի զորակոչվում: Ինչո՞ւ չի զորակոչվում. Որովհետև քննությունների ժամանակ կես միավորի տարբերություն է եղել: Այս հիմնախնդիրը շատ վատ մթնոլորտ է ստեղծում մեր համալսարաններում: Այստեղ հարկավոր է կոմպլեքս լուծում: Համակարգում պետք է նույն սկզբունքը կիրառվի: Այսինքն՝ տարկետման խնդիրն ավելի շատ կրթության նախարարության հետ կապված խնդիր է, քան զորակոչի:
Եթե բակալավրիատում այս խնդիրը կարգավորվեց, երիտասարդը կգնա, կծառայի, կգա և կշարունակի իր կրթությունը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ երիտասարդներ զինվորական ծառայությունից հետո շարունակում են իրենց ուսումը և մագիստրատուրայում, և ասպիրանտուրայում»,- ասաց նախարարը:
Լ. Մկրտչյանի խոսքով՝ կան մասնագիտություններ, հիմնականում բնագիտական ուղղություններում, որտեղ տարկետումը պետք է հասցեական լինի: Նա նշեց, որ այստեղ խնդիրը կարող է լուծվել, եթե աշխատի ռազմարդյունաբերական համալիրը, նույն երիտասարդները կարող են զորակոչվել և չկտրվել իրենց մասնագիտությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Փոքր Մհեր»-ում որպես տույժի միջոց երեխային զրկել են հանգստյան օրերին գնալ տուն. ՄԻՊ
- Որոշվել է փոխել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը և կառավարման ձևը
- «Որպես նախարար՝ գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի մասին
- ՄԻՊ-ը «Փոքր Մհեր» կրթահամալիրում մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ է բացահայտել
- ՄԻՊ. Իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր
- Կառավարությունը ծրագրում է ուսանողներին տարկետում չտալ, և 18 տարին լրացածները բոլորը կզորակոչվեն
- «Փոքր Մհեր»-ի նախկին տնօրենը դատապարտված է եղել
- Տարկետումը հանելու որոշումը պետք է քննարկել քաղաքացիական հասարակության հետ. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան