«Փոքր Մհեր»-ում որպես տույժի միջոց երեխային զրկել են հանգստյան օրերին գնալ տուն. ՄԻՊ
«Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների նկատմամբ կիրառվել են տույժի միջոցներ, որոնք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համար խնդրահարույց են: Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ երեխային, որպես տույժ, զրկել են շաբաթ և կիրակի օրերին տուն գնալուց:
«Դա, ակնհատորեն, հակասում է ընտանիքի հետ կապին: Ընդհակառակը, նմանատիպ դեպքերում պետք է խրախուսենք ընտանիքի հետ կապը: Երեխան ընտանիքում բնակվելու իրավունք ունի: Այդ տույժի միջոցն ինձ համար խնդրահարույց է: Ընդհանրապես, պետք է հասկանալ, արդյոք անհրաժեշտ են այդ ներգործության միջոցները: Եթե այո, ինչպես պետք է գործադրվեն»,- նշեց նա:
Ա. Թաթոյանն ասաց, որ արդեն մի քանի այցելություններ են իրականացրել կրթահամալիր, քանի որ լրացուցիչ տեղեկություն ստանալու, առանձնազրույցներ ունենալու անհրաժեշտություն է եղել:
«Մենք ամփոփոել ենք մեր այցելությունների արդյունքները, ներկայացրել կրթության և գիտության նախարարին: Արձանագրել ենք խախտումներ, որոնք սկզբունքային լուծումներ են պահանջում: Օրինակ՝ երեխաների նկատմամբ վերաբերմունքից մինչև իրավական ակտեր, երեխաների ներգրավածությունը տարբեր աշխատանքներին, արդեն ինչպես նշեցի տույժի միջոցը: Իմ ներկայացուցիչը նաև մասնակցել է կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը, ներկայացրել մեր դիտարկումները, որոնք ընդունվել են նախարարության կողմից: Նաև դրանք հաշվի առնելով՝ տրվել են համապատասխան հրամաններ, ցուցումներ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Ա. Թաթոյանի խոսքով՝ այդ հաստատությունն իր բնույթով փակ է, ինչն արդեն վտանգավոր է այն իմաստով, որ կարող են խախտումներն ավելի շատ լինեն երեխաների նկատմամբ վերաբերմունքի առումով, պետք է առավել զգույշ լինել:
Հարակից հրապարակումներ`
- Որոշվել է փոխել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը և կառավարման ձևը
- «Որպես նախարար՝ գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի մասին
- ՄԻՊ-ը «Փոքր Մհեր» կրթահամալիրում մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ է բացահայտել
- ՄԻՊ. Իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր
- «Փոքր Մհեր»-ի նախկին տնօրենը դատապարտված է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան