Նեյմարը սոսկ մկանային հոգնածություն ունի
«Բարսելոնի» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը խուսափել է լուրջ վնասվածքից։ Հիշեցնենք, որ նա մադրիդյան «Ռեալի» հետ տնային խաղի վերջնամասում փոխարինվել է մկանային ցավերի պատճառով։
Բժշկական հետազոտությամբ պարզվել է, որ Նեյմարը որևէ վնասվածք չունի, իսկ ցավերը, որոնք բրազիլացին զգացել է, կապված են աճուկային հատվածում մկանային հոգնածության հետ։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Նշվում է, որ առաջիկա մի քանի օրը Նեյմարը հատուկ ֆիզիոթերապիա կանցնի, իսկ նրա վերադարձը մարզումներին պայմանավորված կլինի վերականգնման գործում առաջընթացով։