Ստոկհոլﬕ Նոբելյան թանգարանում հանդիպել են 2016-ի դափնեկիրները
Շվեդիայի մայրաքաղաքում ﬔկնարկել է Նոբելյան հանդիսությունների շաբաթը: Ավանդույթի համաձայն՝ այն սկսվել է Հին քաղաքում Նոբելյան թանգարան այցելությամբ, որտեղ դափնեկիրները և նրանց ընտանիքներն առաջին անգամ կարող են ծանոթանալ ﬕմյանց:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ մի քանի տարի առաջ հենց այստեղ է սկզբնավորվել նոր ավանդույթը՝ այցելության վերջում հյուրերը մակագրություններ են թողնում թանգարանի սրճարանի աթոռների նստատեղերին: Նրանք նաև թանգարանի հավաքածուի համար անձնական իրեր են թողնում՝ ի հիշատակ իրենց հայտնագործության:
Առաջիկա օրերին դափնեկիրներին սպասում է խիստ հագեցած գրաֆիկ. հարցազրույցներ, խորհրդաժողոﬖեր, հանդիպուﬓեր ուսանողների հետ, դասախոսություններ, «Հանճարը խորհում է» խորագրով հեռուստաբանավեճեր և Նոբելյան հաﬔրգ, որի ընթացքում այս տարի ելույթ կունենա նիդեռլանդացի ջութակահարուհի Յանին Յանսենը և իտալացի դիրիժոր Ջանանդրեա Նոզեդան՝ Ստոկհոլﬕ ֆիլհարմոնիայի նվագախմբի հետ:
Դեկտեմբերի 10-ին Ստոկհոլﬕ ֆիլհարմոնիայում տեղի կունենա պարգևների հանձնման արարողությունը: Այս տարի մրցանակ կստանան 11 դափնեկիրներ:
1901 թվականից սկսած՝ պարգևն ընդհանուր առմամբ շնորհվել Է 579 անգամ, այն ստացել Է 881 մարդ և 23 կազմակերպություն:
Հարակից հրապարակումներ`
- Բոբ Դիլանը չի գնա Ստոկհոլմ Նոբելյան մրցանակը ստանալու
- Բոբ Դիլանը հրաժարվել է Նոբելյան մրցանակը ստանալուց առաջ հարցազրուց տալ
- Տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները երկուսն են
- Կոլումբիայի նախագահը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր
- Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է բրիտանացի երեք գիտնականի
- Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել է ճապոնացի գիտնականը