ԱԻՆ-ը տեղեկացնում է. Լարսի անցակետը բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ԱԻՆ հաղորդմամբ, անցակետում կուտակվել է 232 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 223 բեռնատար, 9 ավտոբուս (ընդահնուր 330 քաղաքացի):
Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա – Լարս ճանապարհով նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին` ժամը 11։00-ի
դրությամբ, բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են։
Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։