Էրդողանը վավերացրեց «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է «Թուրքական հոսք» գազամուղի իրականացման վերաբերյալ թուրք-ռուսական համաձայնագիրը: Հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Նախատեսվում է Սև ծովի երկայնքով գազամուղի կառուցումը, ծովային հատվածի երկարությունը կկազմի 910 կմ, ցամաքային հատվածը՝ 180 կմ: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 11,4 մլրդ եվրո:
Նախատեսվում է խողովակաշարը կառուցել մինչև 2020 թվականը:
«Թուրքական հոսքը» սկիզբ է առնելու Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Հատելով Թուրքիայի ողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս է գալու Հունաստանին սահմանակից Իպսալա քաղաքի մոտ` ռուսական գազը տանելով հարավարևմտյան Եվրոպա:
Կառուցման դեպքում «Թուրքական հոսք»-ի ընդհանուր տարեկան հզորությունը կարող է հասնել 63 միլիարդ խորանարդ մետրի: Դրանից 50 միլիարդը կմատակարարվի թուրք-հունական սահման` հետագայում Հարավային Եվրոպայի երկրներ արտահանելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- «Թուրքական հոսք»-ի համաձայնագրին Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել
- Ռուս և թուրք նախարարները «Թուրքական հոսք»-ի մասին հարցերը կքննարկեն վաղը
- «Գազպրոմ»-ն Անկարայից ստացել է «Թուրքական հոսք»-ի իրականացման առաջին թույլտվութունը
- Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքում «Թուրքական հոսքի» վերականգնման պայմանավորվածություն է ձեռք բերվել
- Գազպրոմը կարող է վերանայել «Թուրքական հոսք» նախագիծը
- ՌԴ դեսպան. Ռուսաստանը չի հրաժարվում «Թուրքական հոսքից»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան