Հայաստանում ամենաարագ աճ արձանագրողը ծառայությունների ոլորտն է. ՀԺ
Հայաստանում ամենաարագ աճ արձանագրողը ծառայությունների ոլորտն է։ Համենայն դեպս դա է ապացուցում պաշտոնական վիճակագրությունը՝ ԱՎԾ-ն։ Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում էլ այդ ոլորտը ցուց է տվել 7.7 տոկոս աճ։
«Տեղեկություններ կային, որ ծառայությունների ոլորտի երկնիշ աճեր տեղի են ունենում կազինոների հաճախելիության ավելացման հաշվին։ Սակայն այս տեղեկությունները հաստատող պաշտոնական տվյալներ չկային։ Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է վիճակագրական տարեգիրքը, որտեղ այդ տվյալը անուղղակիորեն առկա է։ Այսպես, ՀՀ մարզերում և Երևանում ծառայությունների ծավալը աճել է 2-5 տոկոսով կամ առավելագույնը 10 տոկոսով, և միայն Կոտայքում՝ մոտ 90 տոկոսով։ Այսինքն` գրեթե կրկնապատկվել է։ Իսկ Կոտայքում գտնվում է ամենախոշոր կազինոն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլան»։ Ուշագրավ է, որ անցած տարի մեր համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 200 միլիարդ դրամով, որից 37 միլիարդ դրամը ապահովել է միայն Կոտայքի մարզը իր ամենամեծ կազինոյով։ Ստացվում է, որ տնտեսության շոքեքարշը կազինոներն են»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա