Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանա Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Մինչ այս պահը, ըստ Վիկտոր Դալլաքյանի հավաստիացումների, Սեյրան Օհանյանը դառնալու է իր ստեղծելիք «Երրորդ հանրապետության» ղեկավարը։ Եթե ինչ-որ պատճառով դա տեղի չունենա, ապա չի բացառվում, որ Դալլաքյանը միանա Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին։
Դալլաքյանը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո իր հրավիրած ասուլիսում բավական ջերմ խոսեց Ծառուկյանի մասին, վերջապես անձամբ բացատրեց, որ հենց ինքն է գրել ԲՀԿ կանոնադրությունը։ Ուստի ոչ մի խոչընդոտ չկա այս պահին նման համագործակցության համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան