Պոլսահայ պատգամավորը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Փայլանի հարցապնդումը վերաբերում է փոխվարչապետի հայտարարությանը, որտեղ նա կիրառել է «գյավուր» բառը:
Աղբյուրը նշում է, որ Քուրթուլմուշը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) տեղական ինքանակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հետևյալ արտահայտություններն է արել.
«Գյավուրին գյավուր ասել և նրան դեմ հանդիման կանգնել. ահա այն, ինչն անվանում եք թուրքական մահմեդականություն և մինչև այսօր մեզ հասած այս մեծ քաղաքակրթության ամենահիմնական առանձնահատկություններց մեկն է: Մեր այս անկախության հարցին պետք է լուրջ վերաբերվենք: Մեզ համար անկախությունը, գյավուրին գյավուր ասելով, նրա դեմ կանգնելն է»:
Փայլանը մեջլիսին ներկայացրած հարցապնդմամբ Քուրթուլմիշից պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ըստ թուրքական լեզվաբանական ընկերության՝ ա) կրոն չունեցող, բ) ոչ մահմեդական, իսկ լեզվաբան Սևան Նշանյանի բառարանի՝ ա) զրադաշտական, կրակապաշտ, բ) ոչ մահմեդական, անհավատ նշանակող, իսկ մի շարք ասացվածքներում և բառակապակցություններում ստորացնող, նվաստացնող և վատաբանող իմաստներով կիրառվող «գյավուր» բառով չե՞ք կարծում, որ վիրավորում եք Թուրքիայի ոչ մահմեդական ժողովուրդներին և քրիստոնյա համայնքին, որի անդամ եմ նաև ես:
2. Ատելության հռետորաբանություն է համարվում «Որոշակի խմբի կամ անձի, ռասայի, սեռի, տարիքի, ազգի, կրոնի, սեռական կողմնորոշման և այլ հարցերում նսեմացնող կամ սպառնացող արտահայտությունը»: Մտածել ե՞ք, որ Ձեր վերոնշյալ արտահայտություններն ատելություն են պարունակում:
3. Հաշվի առնելով, որ նմանատիպ արտահայտությունները վերածվում են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների՝ մտացե՞լ եք, որ Ձեր արտահայտություններն ատելության հիման վրա հանցագործությունների կատարման պատճառ կարող են դառնալ:
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլան. «101 տարվա ժխտման ավանդույթը ջարդելը հեշտ չէ». «Առավոտ»
- Մտահոգիչ է քաղաքական հետապնդման ցանկացած ձև. ԱՄՆ պետդեպը՝ Գարո Փայլանի մասին
- Գարո Փալյան. Ինձ վրա հարձակումը պայմանավորված էր իմ հայ լինելով
- Թուրքիայի խոհրդարանում կրկին ծեծկռտուք է, որի թիրախում Գարո Փայլանն է
- Գարո Փայլան. Թուրքիայի փոքրամասնությունները դրական վերաբերմունքի են արժանանում, եթե իրենց պահում են «խելոք երեխաների» պես
- Աննախադեպ և խիզախ քայլ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի կողմից
- Գարո Փայլանը խոսել է պոլսահայ ոսկերիչի սպանության և հայաստանցի կասկածյալների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին