WSJ-ը պատմել է Հալեպում գրոհայինների հուսահատ վիճակի մասին
Հալեպի արևելյան հավածում սիրիական բանակի դեմ կռվող գրոհայինները գտնվում են պարտության շեմին: «Լենտա.ռու»-ն գրում է, որ որ նման գնահատական է տվել The Wall Street Journal թերթն իր հոդվածում:
Ապստամբների տվյալներով՝ սիրիական բանակը և վերջինիս դաշնակիցները մեկ շաբաթվա ընթացքում գրավել են Հալեպի 60 տոկոսը, որը գտնվել է ընդդիմության վերահսկողության տակ։
Ինչպես նշում է թերթը, գրոհայինները կորցրել են Հալեպի ճակատամարտում հաղթելու հույսը։
«Ապստամբները մտածում են հեռանալու մասին, քանի որ նրանց ուժերը հյուծվել են»,-հայտարարել է խմբավորումներից մեկի ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Շեյխը:
WSJ-ի տվյալներով՝ ընդդիմության տեղի առաջնորդները անցած շաբաթ ձևավորել են կոմիտե՝ սիրիական կառավարության հետ բանակցելու համար, սակայն դեռևս չի հաջողվել կապ հաստատել իշխանությունների հետ։ Այդ դեպքում՝ խորհրդակցությունների արդյունքում գրոհայինները կարող են դուրս գալ Հալեպից։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում ռուս զինվորական բժշկուհի է զոհվել
- Արևելյան Հալեպում զինյալները սկսել են բանակցել կապիտուլյացիայի ենթարկվելու շուրջ
- ՌԴ ՊՆ. Հալեպի ավելի քան կեսն ազատագրված է գրոհայիններից