ՀՀԿ-ում սկսվել է ռեյտինգային ընտրակարգով ցուցակներ կազմելու գործընթացը. ՀԺ
ՀՀԿ-ում սկսվել է ռեյտինգային ընտրակարգով ցուցակներ կազմելու գործընթացը, և քննարկվում է, թե որ տարածաշրջանում ում թեկնածությունն է առաջադրվելու։ Ընդ որում, յուրաքանչյուր տարածաշրջանում մի քանի թեկնածություն է առաջադրվելու։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Չարենցավանում այդ պարտավորությունը կիսում են պատգամավոր Վարդան Այվազյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, կամ նրա որդին՝ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, և «ՄԻԿՄԵՏԱԼ» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանի որդին։ Մ. Հարությունյանը հիշեցնենք, Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին։ Թերթը փորձել է այս թեկնածուներից Կ. Շահգալդյանից պարզել, թե առաջադրման վերաբերյալ ինչ քննարկում կամ գործընթաց է սկսվել։ «Շատ եք շտապում, ես այդ մասին ոչինչ չեմ ասի»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա