Վահրամ Բաղդասարյանը ցավակցեց ու շնորհակալություն հայտնեց կառավարությանը
«Մենք քննարկում ենք կարևորագույն փաստաթուղթ, որը մեր տնտեսության սիրտն է, ուստի պատահական չէ, որ խորհրդարանում կրքերը բավականին բորբոքված են»,- այսօր Ազգային ժողովում 2017թ. պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեացվ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա ավելորդ չհամարեց ցավակցել կառավարությանը, որ «այս տարվա բյուջեն համընկավ նախընտրական պրոցեսների հետ ու ամեն ինչ լսեցինք՝ դեմագոգիա, մառազմ, նախընտրական հնարքներ»:
Նրա խոսքերով՝ ֆինանսական փաստաթուղթը իրատեսական է և համահունչ է կառավարության ծրագրին:
«Սա պատասխանն է այն բոլոր ելույթների, որոնք ցանկանում էին բարձրաձայնել, թե այս փաստաթուղթը որևէ աղերս չունի կառավարության ծրագրի հետ: Այս ֆինանսական փաստաթղթի իրականացման համար կառավարության ծրագրում դրված են բոլոր հիմքերը: Եւ այսօր, այս երկու ամիսների ընթացքում կառավարության կատարած քայլերը միտված են նրան, որ կարող են իրականացնել այս բյուջեն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա մոտեցման՝ այս բյուջեն կայունացման բյուջե է, այստեղ որևէ ռիսկային քայլեր չկան. «Եթե այս կառավարությունը բերեր մի այնպիսի խոստումնալից բյուջե, որը կարող էիք համարել նախընտրական, ապա որևէ մեկի մոտ այն հավատ չէր կարող ներշնչել: Ես շատ ուրախ եմ, որ որևէ մեկը չասեց՝ այն նախընտրական բյուջե է, դա պարզապես ծիծաղելի կլիներ: Իսկ բոլորը սպասում էին, որ այսօրվա կառավարությունն իրոք կարող է բերել այնպիսի բյուջե, որ նախընտրական շրջանում խոստումներով, անիրատեսական քայլերով սիրաշահեինք հանրությանը: Շնորհակալություն ենք հայտնում Կառավարությանը, որ օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել և նրա նպատակը պահի խնդիրը լուծելը չէ»:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ Կառավարության ծրագրային դրույթները միտված են ապագային և իրենք խնդիր չունեն, որ այսօրվա բյուջեով ձայներ կկարողանան վաստակել խոհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Մինչդեռ քաղաքական գործիչներից շատերն այս բյուջեի քննարկումը պարզապես առիթ և պատրվակ են օգտագործում՝ իրենց տարբեր տիպի, հանիրավի քննադատություններով նախընտրական ձայներ կորզելու համար: Հրաժարվեք և մենք կգանք իշխանության…Ես ցանկանում եմ հիշեցնել մեր բոլոր քաղաքական ուժերին, որ իշխանության գալիս են սահմանադրական ճանապարհով, իսկ դրա համար հարկավոր են ընտրություններ: Ընտրությունների ժամանակ էլ պետք է մտածեք՝ կարո՞ղ եք հաղթահարել այդ 5 տոկոսի շեմը, կազմել մեծամասնություն, ձևավորել կառավարություն»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Պատգամավորը հորդորեց ամեն ինչ չքննադատել, «ականջահաճո» արտահայտություններ չանել՝ հանրությանը սիրաշահելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մեր երկրում Թրամփից հարուստ առնվազն հինգ միլիարդատեր կա. Արամ Մանուկյան
- Պետական բյուջեի նախագծի ընդհանուր ուրվագծերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել. Վարդան Արամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան