Կարծում եմ՝ Հայաստան եկող գազատարն արգելափակելու իրավունք ադրբեջանական ընկերությանը չի տրվի. վրացագետ
«Վրաստանի կողմից գազամուղի վաճառքի թեման վերջին տասը տարիների ընթացքում բավականին ակտուալ է եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցն՝ անդրադառնալով հնարավոր վաճառքից հետո Հայաստանի համար սպասվելիք հետևանքներին:
«Տվյալ գազամուղով է Հայաստանին գազ մատակարարվում Ռուսաստանի կողմից և բնական է, որ ռազմավարական նման կարևորություն ներկայացնող գազամուղի որոշակի հատվածի օտարելու հանգամանքն իսկապես անհանգստացնող կլինի մեզ համար: Հիմնական գործոնն այստեղ այդ առումով այն է, որ կարող է վաճառվող հատվածը գնել ադրբեջանական «Սոկար» ընկերությանը»,-ասաց վրացագետը:
Նրա խոսքով՝ դեռևս բաժնեմասի վաճառքի մասին վրացական կողմը միայն ցանկություն է արտահայտել, վերջնական որոշում չկա, որն էլ պետք է վավերացանի Վրաստանի խորհրդարանը, հետո նոր միայն աճուրդի հանվի. «Կարծում եմ՝ պայմանագիրը կամ աճուրդի պայմանները կլինեն այնպիսին, որ այդ տոկոսաբաժինը չունենա լուրջ ազդեցություն գազամուղի ընդհանուր հատվածի կառավարման վրա, այդուհանդերձ մեծ բաժինը պատկանելու է պետությանը»:
Դիտարկմանը, թե 25 տոկոս բաժնետոմսեր ձեռք բերողը իրավական առումով լիազորություն կունենա՞ արգելելու գազի մատակարարումը Հայաստան, նա պատասխանեց. «Անգամ եթե գնի Ադրբեջանը, դժվար թե արգելափակեն և չկարողանան մատակարարել Հայաստան: Նման դեպքում լուրջ սկանդալ կարող է լինել հայ-վրացական հարաբերություններում: Կարծում եմ՝ այդ իրավունքն ադրբեջանական ընկերությանը չի վերապահվի, որ կամայական կերպով կարողանա փականը փակել»:
Էրոյանցը հավելեց նաև, որ ներկայումս հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են և շատ ավելի դրական սպասելիքներ պետք է ունենալ այդ զարգացումներից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին