Հայաստանը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ. Լեոնիդ Ռոշալ
«Այն, ինչ կապված է Հայաստանի հետ, կարմիր թելով է անցնում իմ կյանքում: Այստեղ լինում եմ և ուրախ, և տխուր օրերին: Նախօրեին խորհում էի. ձեր երկիրը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ»,- այս խոսքերով է սկսել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տարբեր արհավիրքների, ահաբեկչությունների ժամանակ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին նվիրված հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը:
Հայտնի մանկաբույժ և հումանիստ ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և առողջապահության տարբեր ոլորտների պատասխանատունների ուշադրությանը ներկայացրել է աշխարհի տարբեր անկյուններում իր և իր թիմի կատարած հսկայական աշխատանքը:
Անվանի բժշկի արխիվային լուսանկարների օբյեկտիվում տարբեր ազգության երեխաներն են, որոնց բժիշկը օգնության ձեռք է մեկնել, փրկել, ապաքինել և վերադարձրել լիարժեք կյանք: Տարբեր տարիների կտրվածքով արված մանկաբույժի անձնական լուսանկարները հնարավորություն են ընձեռել ներկաներին հետադարձ հայացք նետել աղետների, արհավիրքների, ահաբեկչությունների տարեգրությանը:
Նշենք, որ Լեոնիդ Ռոշալի սրտացավ վերաբերմունքը երեխաների նկատմամբ, մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշները հայ ժողովուրդը տեսել է դեռևս 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, ինչպես նաև Արցախյան պատերազմի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան