Աղետի գոտի. դեռևս 550 ընտանիք շարունակում է մնալ անօթևան
«2014թ-ի դրությամբ «Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրով» հաշվառված են եղել 5381 շահառու, որից 4175 ընտանիք բարելավել են իրենց բնակարանային խնդիրը: Դեռևս 550 ընտանիք շարունակում էև մնալ անօթևան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 4175 ընտանիքի հիմնական մասը եղել է Գյումրիում:
«2018թ-ին պետական ծրագրի շրջանակներում այդ 550 ընտանիքը այլևս չեն ունենա բնակարանային խնդիր, նախատեսվում է, որ ծրագիրն ամբողջությամբ կավարտվի»,-ասաց Տանյա Արզումանյանը:
Դիտարկմանը, թե ծրագրից պարբերաբար դժգոհություններ են լինում՝ պաշտոնյան նշեց, որ բնակարանային գնման դժգոհություն իրենք էլ լսել են, սակայն ծրագրի իրականացման արդյունքներն այլ բանի մասին են խոսում. «Գուցե ընտանքիները մեծ են, հասանելիք բնակարանը չի բավարարում: Դրանք ներընտանեկան դժգոհություն ունեցող ընտանքիներ են, որոնք չեն գալիս ստանում, ձախողել են այդ պատճառով, քանի որ ընտանիքի բոլոր անդամները պետք է գան ստորագրեն: Իսկ դիմում չնեկայացված ընտանքիերի կատմամբ ծրագրի պարտավություները դադրում են: Չնայած դա չի նշանակում, որ չեն ստանա, գուցե այլ հնարավորություն լինի իրացնեն իրենց իրավունքը, բայց ոչ այս ծրագրով»:
Ինչ վերաբերում է սեփական տների մասով ծրագիր չիրականացվելուն՝ Տանյա Արզումանյանն ասաց, որ աղետի գոտու առաջնահերթ կարգով նախատեսվել է քաղաքային բանակավայրերի բազմաբնակարան շենքերի մասով. «Պետությունը գիտի այդ խնդրի մասին, սեփական տուն կորցրածների խնդիրը, դրան կանդրադառնան այս ծրագրից հետո»:
Լրագրողների հարցին, թե 2018թ-ից հետո այդուհանդերձ չի կարելի տնակային ավանների խնդիրը լուծված համարել, պաշտոնյան պատասխանեց, թե կոնկրետ երկրաշարժից տուժածների հարցում քաղաքային ավաններում կավարտեն, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ կան տնակներում բնակվողներ, որոնք այնտեղ են հայտնվել ոչ թե աղետի հետևաքնով՝ այլ հարակից բնակավայրերից ներքին միգրացիայի, կամ բնակարան ստանալ, հետո վաճառելու պատճառով. «Մենք չունենք հստակ թվեր, տարբեր հաշվարկներով այդ ընտանքիների թիվը Գյումրիում մոտ 4 հազար է, Վանաձորում էլ ընդհանուր 5 հազարի է հասնում: Կոմիտեի կողմից քայլեր կձեռնարկվեն համարակալելու նման տնակային շինությունները»:
Բանախոսը հիշեցրեց, որ «Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրը» սկսվել էր 2008թ-ից, սակայն մինչ այդ էլ հսկայական աշխատանք արվել էր, որով 60 հազար անօթևան ընտանքիներ բնակարան էին ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան