Երկրաշարժի և «Երկրաշարժ» ֆիլմի մասին՝ ռուս կինոքննադատի հուշերն ու դիտարկումները
Ռուսական կինոարվեստի «Նիկե» ակադեմիայի անդամ, կինոլրագրող, կինոքննադատ Օլգա Շերվուդը Բի-Բի-Սի-ի ռուսալեզու տարբերակում հանդես է եկել հոդվածով՝ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի մասին:
Նա հոդվածում մասնավորապես գրել է. «1988 թվականի դեկտեմբերի 7-ին ես շնորհակալական նամակ էի գրում երևանյան մի թերթի, որտեղ լույս էր տեսել իմ՝ հայկական ֆիլմերի մասին հոդվածը՝ թարգմանությամբ: Այդ պահին ռադիոյով հայտնեցին, որ Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ասացին՝ ուժեղ, բայց աղետալի չանվանեցին:
Հետո «Վեստի» ծրագրով ցույց տվեցին ավերակներ և ցավ: Սպիտակ, Լենինական, Ստեփանավան, Կիրովական… Գրեթե փոքրիկ երկրի կեսը: Հիշում եմ հուսահատ անօգնականության զգացումը:
Միայն երկրաշարժից 16 տարի անց ես եղա Հայաստանում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Մարդիկ խոսում էին պատերազմի մասին: Երկրաշարժի մասին գրեթե չէին խոսում: Հասկանալի էր՝ ինչու. բավականին շատ զոհեր, բավականին շատ ցավ: Բավականին դժվար էր հիշելը: Ողբերգությունը զգացել էին յուրաքանչյուրը:
Երկրաշարժը մշտապես գալիս է աչքիդ առաջ՝ գերեզմանատանը: Հնարավոր չէ նայել առանց խորը հոգոց հանելու. հինգ, վեց, յոթ սև քարեր՝ տարբեր դիմապատկերներով, բայց նույն ընտանիքից և նույն ամսաթվին: Դրանց շուրջ չկան ցանկապատներ: Բոլորը պառկած են իրար կողք: Ինչպես և ապրել են: Ինչպես և զոհվել են»:
Ինչ վերաբերում է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմին, կինոքննադատը գրել է. «Երբ Սարիկ Անդրեասյանը հայտարարեց, որ իր պարտքն է համարում ֆիլմ նկարահանել 1988 թվականի երկրաշարժի մասին, ես չգիտեի՝ ինչպես արձագանքեմ: Պատմություն՝ ազգի իրական ողբերգության մասին: Քառորդ դար անց, երբ դեռ կենդանի են անմիջական վկաները: Նրանց հետ և այդ մասին հեշտորեն խոսել չի ստացվի: Անհրաժեշտ է փոխել շեշտադրումն ու գործիքակազմը: …
Որոշ սպասումներ արդարացան: Հոլիվուդյան աղետ-ֆիլմի տպավորություններից հեղինակները կարողացել են խուսափել: Շեշտադրումը ճիշտ է ընտրված՝ դրամատիկ պատում առանց հավելյալ պաթոսի: Պատկերի փոշոտ-գորշ-շագանակագույն կոլորիտն ապահովում է այդ ամենը: Ոչ մի հատուկ «էֆեկտներ», համակարգչի միջամտությունը նրբանկատ է ու զուտ ֆունկցիոնալ:
Ակնհայտ է ազնիվ, ոչ սպեկուլյատիվ ֆիլմ ստեղծելու ցանկությունը: Ֆիլմ, որը վաճառքի համար չէ: Եվ եթե դրա համար փառք ստանալ, ապա՝ «անկաշառ, վաստակած»:
Սակայն շատ արագ հասկացվում է, որ «Երկրաշարժ»-ի ստեղծողները սխալվել են գործիքակազմն ընտրելիս: Նրանք վերցրել են ժանրային ֆիլմի կոշտ կառուցվածքը…
Ռեժիսորը, սցենարի հեղինակները, չեն հասկանում գլխավորը. նման սյուժեում թշնամին դա բնական աղետի ուժն է, նրա ավերիչ հետևանքները: Ողբերգություն ապրած մարդիկ դիմակայում են ցավին ու հուսահատությանը, այլ ոչ թե ատրճանակով գողին...
Հատուկ չեմ պատմում սյուժետային հիմնական գծերի մասին: Այն լի է տրամաբանորեն անբացատրելի պահերով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է ուզում ասել «Երկրաշարժ» ֆիլմը
- «Երկրաշարժը» չի ընդգրկվել «Օսկար»-ի երկար ցանկում, քանի որ չի դիտարկվել որպես հայկական ֆիլմ. Գևորգ Գևորգյան
- Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հարավային Ամերիկայում
- «Երկրաշարժ»-ը օսկարակիր լինի, Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հաղթանակը կլինի
- ««Երկրաշարժ» ֆիլմը հայ ժողովրդի խայտառակությունն է». մասնագետները՝ այս ու մյուս թեկնածու ֆիլմերի մասին
- «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը
- Ռուբեն Դիշդիշյան. «Երկրաշարժ»-ը ֆիլմ է ոչ միայն աղետի մասին, այլև՝ բարդ դրամա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան