Եվրամիությունն արգելել է Ուկրաինայից հավի մսի ներկրումը
Ուկրաինայի Խերսոնսկի շրջանում տարածված թռչնագրիպի հետևանքով Եվրամիությունը արգելել է այդ երկրից թռչնամսի ներկրումը:
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, վարակը գրանցվել է Ղրիմի սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Նովոալեկսանդրովկա գյուղում: Այստեղ պահում են 4.5 հազար թռչուն: Այստեղից արգելվել է նաև ձվի արտահանումը դեպի Հոնկոնգ:
ԵՄ-ն հայտնել է, որ գրիպից ազատ շրջաններից մսամթերքի արտահանման թույլտվության մասին որոշում կկայացնեն հիվանդության չեզոքացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո: Ստանձնած պարտավորությունների համաձայն, պաշտոնական Կիևը միջազգային առևտրային գործընկերներին պետք է տեղյակ պահի հիվանդության տարածումը կանխարգելող միջոցառումների մասին:
Աղբյուրը նշում է, որ վերջին անգամ Ուկրաինայում թռչնագրիպի դեպք գրանցվել է 2008-ին: