Լուիս Էնրիկե. «Հաղթանակը բոլոր խնդիրների լավագույն դեղն է»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի տնային հանդիպումից իր ակնկալիքներով։
«Հաղթանակը բոլոր խնդիրների լավագույն դեղն է,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Մենք հիանալի ենք հանդես եկել այս Չեմպիոնների լիգայում։ Եվ չնայած առաջիկա խաղը մրցաշարային նշանակություն չունի, այն կարևոր է մեզ համար, քանզի դա Չեմպիոնների լիգայի հանդիպում է, որը կայանալու է «Նոու Կամպում»։ Կարող եմ փոխել մարտավարական սխեման, խաղադաշտ մտցնել այլ ֆուտբոլիստների, ինչ-որ մեկին հանգստանալու հանարավորություն տալ։ Սակայն մեզ համար կարևոր է հաղթանակը, որպեսզի մի շարք ոչ այնքան հաջող հանդիպումներից հետո ամրապնդենք թիմային ոգին։ Ի դեպ, ես հաստատ չեմ վտանգի ֆուտբոլիստների առողջությունը»։