Խոսեպ Գվարդիոլա. «ՄՅու»-ն արժանի էր հաղթանակի որոշ խաղերում, որոնցում չի հաղթել»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է պայքարել Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար։ 14 տուրից հետո «ՄՅու»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
«Եթե դատենք ««ՄՅու»-ի խաղով, ապա այդ թիմը հավակնում է տեղի առաջին քառյակում,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես մի շարք հանդիպումներ եմ դիտել «Օլդ Տրաֆֆորդում», որտեղ դաշտի տերերն ակնհայտորեն արժանի էին հաղթանակի, բայց չհասան դրան։ Այդպիսին է ֆուտբոլը։ Առաջին տեղի հետ տարբերությունը մեծ է՝ 13 միավոր։ Հեշտ չի լինի չեզոքացնել այն, սակայն քառյակում հայտնվելը ռեալ է։ «ՄՅու»-ն ամեն ինչ ունի դրա համար»։