Պաշտոնական. «Շապեկոենսեն»՝ «Կոպա Սուդամերիկանա-2016»-ի հաղթող
Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան հայտարարել է, որ «Կոպա Սուդամերիկանա-2016»-ի հաղթող է ճանաչվել «Շապեկոենսեն»։ Չեմպիոնական գավաթը կհանձնվի ակումբին, որն ավիաողբերգության արդյունքում կորցրել է հսկայական թվով խաղացողների։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ «Շապեկոենսեն» մեկնում էր կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի» հետ եզրափակիչ առաջին խաղին։ Եվ հենց «Ատլետիկոն» է առաջարկել հաղթող ճանաչել «Շապեկոենսեին»՝ բավարարվելով մրցաշարի փոխչեմպիոնի կոչումով։ «Ատլետիկոն» կստանա նաև արդար խաղի մրցանակը, որով նախատեսվում է 1 մլն դոլար պարգևավճար։