Հայտնի են Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցների անունները
Դեկտեմբերի 10-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալու է բասկետբոլի աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական առաջին փուլի վիճակահանությունը: ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է այն 13 երկրների ցանկը, որոնք մասնակցելու են ընտրական առաջին փուլի հանդիպումներին:
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը վիճակահանությունից առաջ հայտնվել է 4-րդ զամբյուղում, քանի որ առաջին անգամ է մասնակցելու ընտրական մրցաշարին: Այդ խմբում մեր թիմը միակն է:
1-ին զամբյուղ
Հոլանդիա
Բոսնիա
Էստոնիա
Բելառուս
2-րդ զամբյուղ
Ավստրիա
Շվեդիա
Բուլղարիա
Մակեդոնիա
3-րդ զամբյուղ
Սլովակիա
Պորտուգալիա
Ալբանիա
Կոսովո
4-րդ զամբյուղ
Հայաստան
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, վիճակահանության արդյունքում հավաքականներն ընդգրկվելու են 4 ենթախմբերում, որոնցից 3-ում լինելու են 3-ական թիմեր, իսկ մեկում` 4: 2017 թ. օգոստոսին կայանալիք հանդիպումներից հետո, ենթախմբերում առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս են գալու ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները սկսվելու են 2017 թ. նոյեմբերին: