Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան գերազանցեցին աշխարհի ռեկորդը
Պրահայում տեղի է ունեցել շախմատային յուրօրինակ մրցամարտ. Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան շախմատ են խաղացել միանգամից 12 խաղատախտակի վրա: Մինչ այդ պաշտոնապես ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի ու Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որում մրցակիցները շախմատ էին խաղացել միանգամից 8 խաղատախտակի վրա:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցախաղից հետո Դավիդ Նավարան նշել է, որ գերազանցել այդպիսի ռեկորդն իրենց համար այդքան էլ դժվար չի եղել, իսկ ահա խաղալ միանգամից 12 պարտիա և ցույց տալ բարձր խաղամակարդակ՝ բավականին դժվար էր: Մրցախաղն ընդհանուր առմամբ տևել է 3 ժամ և ավարտվել է Նավարայի հաղթանակով` 8.5-3.5 հաշվով: