«Նաիրիտ»-ը սննկացավ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ նոյեմբերի 28-ի որոշմամբ ճանաչվել է սնանկ:
Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Ընկերությունը ՀԷՑ-ին սպառած 1 մլրդ 365 մլն դրամի չափով սպառած էլեկտրաէներգիայի պարտք է կուտակել: Նշենք, որ դեկտեմբերի 2-ի դատարանի որոշմամբ՝ ընկերության սնանկության գործով կառավարիչ նշանակվել է Կարեն Ասատրյանը: Այսինքն՝ պարտատերերը կարող են իրենց պահանջները ներկայացնել դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում: Իսկ ընկերության պարտատերերի առաջին ժողովը նշանակված է դեկտեմբերի տասնչորսին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին