Նախարար. Վրաստանից բերված դեղերը կեղծված են
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի հերքում. Հայաստանում ոչ օրգինալ և ոչ պատշաճ որակի դեղորայք ձեռք բերելու ռիսկեր կան: Այդ մասին նախարարը հայտարարեց «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
«Այն է, ժամկետն անցած դեղոայք, որի պիտակը փոխված է, կամ դեղորայք, որը ճամպրուկով ներկրված է Վրաստանից: Հիմնականում այս ռիսկերն են»,-մանրամասնեց նախարարը:
Նրա խոսքով, Վրաստանից ներկրված դեղերն ակնհայտ կերպով կեղծված են՝ « поделка»:
Ինչ վերաբերում է ժամկետանց լինելու հանգամանքին, ապա Ալթունյանի խոսքով, եթե դեղի ժամկետն անացել է 2-3 ամիս, ապա վտանգավոր բան չէ, իսկ եթե խոսքը մի քանի տարվա մասին է, ապա. «Մարդը վճարում է ուղղակի պլացեբոյի համար»:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը առողջապահության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել դեղերի շուկան
- ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում. Փոխնախարար
- ՀՀ-ի շուկայի ընդամենը 4 տոկոսն է ծածկվում տեղական արտադրության դեղամիջոցներով. Ս. Խաչատրյան
- ԵԱՏՄ-ից անկառավարելիորեն և չգրանցված ձևով անհատների կողմից դեղորայք է ներմուծվում ՀՀ. Փոխնախարար
- Որոշ դեղերի գրանցումը Հայաստանում անվավեր է ճանաչվել
- Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել մոտ 2 հազար տոննա դեղամիջոց