Ո՛չ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին. քարոզում է նախարարը
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը միացել է գենդերային բռնության դեմ քարոզարշավին և հայտարարում է. «Միացեք մեզ` ասելով ոչ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատմանը»:
Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ միջինացված տվյալներով, Հայաստանը պոտենցիալ կերպով տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա մայր:
Գենդերային բռնության դեմ 16-օրյա քարոզարշավը համաշխարհային արշավ է, որն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 25 –ից (Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օր) մինչև դեկտեմբերի 10-ը (Մարդու իրավունքների պաշտպանության օր):
Նկատենք, որ այս նախարարը վերջերս հայտնի էր դարձել հղի կանանց մահվան դեպքերի վերաբերյալ իր սկանդալային հայտարարություններով. ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասել էր.
«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես: Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Ալթունյանն ընդունել է մահացած ծննդկանների իրավահաջորդներին
- Առողջապահության փոխնախարար. Յուրաքանչյուր ծննդկանի մահ մեզ համար անձնական տրագեդիա է
- Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.
- Մենք չունենք պարզ վերարտադրություն. Գայանե Ավագյան