«Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումը կիրականացվի 50 տոկոս իջեցված սակագնով
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով:
«Այս որոշումը օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումների տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է զեղչային ամբողջական համակարգի կիրառման արդյունքում խթանել ավիաընկերությունների հետաքրքրությունն այս օդանավակայանի նկատմամբ և օգտագործել վերջինիս ողջ պոտենցիալը՝ նպաստելով նաև Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Իջեցված գները գործելու են բոլոր ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ կիրականացնեն Շիրակ օդանավակայանից»,-ասված է քաղավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- «Պոբեդա»-ն միայն առաջին երեք թռիչքներն է Գյումրիից Մոսկվա իրականացնելու 7 հազար դրամով. Հժ
- «Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից
- Ավիատոմսերի գներն էժանանալու են