Ուկրաինային կոչ են արել «Եվրատեսիլ»-ի ժամանակ չեղյալ համարել ռուսների «սև ցուցակ»-ը
«Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները բանակցում են Ուկրաինայի իշխանությունների հետ, որպեսզի Կիևում «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի օրերին չեղյալ հայտարարվի գործող «սև ցուցակը», որում ընդգրկված են ռուս արտիստներ, ինչը նշանակում է, որ նրանց մուտքն այդ երկրի տարածք արգելված է: Լենտա.ռու կայքը գրում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է հավատարիմ մնա սահմանված չափանիշներին և որևէ խնդիր չստեղծի ռուսական հեռուստալիքների համար հեռարձակման, նաև ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման հետ կապված: Բացի այդ, կազմակերպիչները հայտարարել են, որ Կիևը պարտավոր է «ազատ մուտք ապահովել բոլոր պատվիրակների և արտիստների համար»:
«Մենք հույս ունենք, որ Ուկրաինան կհարգի կանոններն ու արտիստների ազատությունը, ովքեր կցանկանան մասնակցել երաժշտական մրցույթին: Նրանք պետք է կարողանան գնալ և մնալ Ուկրաինայի տարածքում»,- հայտնել են Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական հեռարձակողների միությունը սպառնացել է Կիևին զրկել «Եվրատեսիլ»-ն անցկացնելու իրավունքից
- Կիևում «Եվրատեսիլ 2017»-ի անցկացումը վտանգի տակ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին