Էրդողանի փեսայի կասկածելի կապը նավթային բիզնեսի հետ
«Վիկիլիկսի» վերջին բացահայտումները կարող են դուր չգալ Թուրքիայի Էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրակին, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան է: Այս մասին գրում է Die Presse-ը։
Թուրքական RedHack հակերների խումբն ավելի քան 50 հազար նամակ է փոխանցել «Վիկիլիկսին», որոնցմեծ մասը «անվնաս» են և վերաբերում են առօրյա կյանքին: Այսպես՝ համաձայն մի քանի նամակների, Էրդողանի փեսան, ամենայն հավանականությամբ, գրանցվել է մի կազմակերպությունում, որն առաջարկում էր որպես ռազմական հանցագործ դատել իր աներոջը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին:
Բայց սենսացիոն էին այն 30 նակաները, որոնցով հաստատվում է Ալբյարակի կապը «Powertrans» ընկերության հետ, որն էլ իր հերթին վկայում է, որ Էրդողանը կապեր ունի նավթային բիզնեսի հետ:
«Powertrans»-ը միակ կազմակերպությունն է Թուրքիայում, որը նավթ ներմուծելու և արտահանելու իրավունք ունի: Կազմակերպությունը հիմնադրվել է 2011թ.-ին՝ Թուրքիայի կառավարության որոշմամբ: Ո՞ւմ է պատկանում ընկերությունը՝ հայտնի չէ, որովհետև հետքերը կորչում են Սինգապուրում և Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում: Որոշ բացահայտումների համաձայն , «Powertrans»-ում մասնաբաժին ունի Çalık Holding-ը, որի ղեկավարը երկար տարիներ եղել է Ալբայրակը:
Ըստ ինտերնետ նամակագրության՝ Ալբայրակը «Powertrans» ընկերության կադրերի պետի հետ քննարկել է ընկերությունում պաշտոնների բաշխման և աշխատավարձների հարցերը: Բացի այդ Ալբայրակն է հավանություն տվել ընկերության հետ կապված տարբեր հարցերին:
Վերջինս, իր դատապաշտպանի հետ նաև քննարկել է, թե ինչպես կարելի է պատասխանել իր հասցեին հնչող մեղադրանքներին: Դատապաշտպանը խորհուրդ է տվել, որ Ալբայրակը հայտարարի, որ այլևս կապ չունի ընկերության հետ, բայց փեսան հայտարարել է, որ երբևէ կապ չի էլ ունեցել: