Այժմ սիրիական բանակի հսկողության տակ է Արևելյան Հալեպի 47 թաղամաս
Սիրիական կառավարական բանակը վերահսկում է արևելյան Հալեպի 47 թաղամաս: Դրանցից երկուսը ազատագրվել են այսօրվա ընթացքում և Շեյխ-Լուֆթի շրջանում տիրացել մեծ բարձունքի: Այդ մասին «Interfax»-ին ասել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից:
«Վերջին մեկ օրվա ընթացքում սիրիական կառավարական զորքերը ահաբեկիչ գորհայիններից ազատագրել են ևս 10 թաղամասեր Հալեպի արևելյան հատվածում: Այժմ սիրիական բանակի հսկողության տակ է գտնվում Արևելյան Հալեպի 47 թաղամաս», -ասել է կենտրոնի ներկայացուցիչը:
Սիրիական բանակի տիրապետության տակ անցած բոլոր 47 թաղամասերը նախկինում գտնվել են ահաբեկիչների տիրապետության տակ:
Մասնավորապես, «РИА Новости»-ի փոխանցմաբ, կառավարական զորքերը ազատագրել են Թել-էշ-Շուրտա, Շեյխ-Լյուֆտի, Կադի-Ասկար, Շաար և Տուրբատ-Լապա թաղամասերը:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպահայերն առաջին անգամ մուտք են գործել Հալեպի Ազգային գերեզմանատուն, այցելել հարազատների շիրիմներին
- WSJ-ը պատմել է Հալեպում գրոհայինների հուսահատ վիճակի մասին
- Հալեպում ռուս զինվորական բժշկուհի է զոհվել
- Արևելյան Հալեպում զինյալները սկսել են բանակցել կապիտուլյացիայի ենթարկվելու շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան