Քաղաքական 11:15 07/12/2016

Եթե ՄԻԵԴ-ը բավարարեց Սիսի վերաբերյալ հայցը, ապա կարևոր նախադեպ կլինի հայության համար. Պատմաբան

Այսօր Բրյուսելում տեղի է ունենալու մամուլի ասուլիս Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ի ներկայացրած հայցի վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արամ Ա.-ն, ասուլիսին մասնակցելու են քաղաքական գործիչներ և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասուլիսին կմասնակցի նաև Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչը, Բրյուսելի Հայ Դատի գրասենեակի տնօրենը և հայցը ներկայացրած իրավաբանների խումբը:

Նշենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց էր ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Սահմանադրական դատարանը մերժել էր հայցը, և Կիլիկիո կաթողիկոսարանը որոշել էր դիմել ՄԻԵԴ:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ թուրքիական իշխանությունները օրենսդրական կարգավորումներն այնպես են արել, որ հայկական գույքի հնարավոր վերադարձի հետ կապված ստեղծվել են արգելքներ:

Նրա խոսքով, 20-ական թվականներին, 1983 և 2001 թվականներին Թուրքիայի սահմանադրական դատարանը ընդունել է օրենք, համաձայն որի, կադաստրներին արգելվում է տրամադրել 1924 թվականից առաջ ձեռք բերված սեփականության բոլոր վկայականները, որոնք պատկանում են ոչ թուրքերին, կամ պատկանում են հայկական կառույցներին, կամ Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին:

Ըստ այդ օրենսդրության, եթե կադաստրը չի տրամադրում սեփականության վկայականի օրինակը, դատական բոլոր գործընթացները, ըստ էության, կասեցվում են:

«Սիսի կաթողիկոսության հետ կապված հայցը մոտավորապես նույնն է, քանի որ պահանջել են, որպեսզի Սահմանադրական դատարանը այդ որոշումը չեղյալ համարի և թույլ տա, որ կադաստրի տրամադրի սեփականության վկայական:

Հիմա ես ենթադրում եմ, որ Եվրոպական դատարանը պետք է ներկայացնի, թե արդյոք Թուրքիայի ՍԴ որոշումը սահամանդրակա՞ն է, թե՞ ոչ: Եվրոպական դատարանը եթե առաջնորդվի իրավական, այլ ոչ թե քաղաքական շահերով կամ առաջնահերթություններով, ապա միանշանակ կվճռի, որ չի կարող երկրի քաղաքացու սեփականության իրավունքը չտրամադրվել նրա ժառանգներին միայն էթնիկ պատկանելության համար: Այսինքն՝ եթե դու հայ ես,ապա քո սեփականության վկայականը չես կարող կադաստրից վերցնել: Եթե առաջնորդվի իրավական հիմքով ապա կարծում եմ, կբավարարի հայցը», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Մելքոնյանը:

Նրա պնդմամբ, եթե այդուհանդերձ ՄԻԵԴ-ը բավարարեց Սիսի կաթողիկոսարանի վերաբերյալ հայցը, ապա կարևոր նախադեպ կլինի հայության համար, և հայկական պատկանելության բոլոր կառույցները՝ մշակութային օջախներ, եկեղեցիներ, թանգարաններ, դպրոցներ կարող են անցնել դրանց ժառանգներին: Օրինակ, ըստ թուրքագետի, դա կարող է վերաբերել Կարսում գոյություն ունեցող բազմաթիվ կառույցների՝ Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն, այլ սրբավայերին, օրինակ՝ Վարագավանքին և այլն:

«Կարող է սկսվել մեծ ալիք, որը երկար կտևի, բայց իրավական բազմավեկտոր զարգացումների պատճառ կարող է դառնալ», -նկատեց պատմաբանը:

«Սիրելի ժողովուրդ, հայոց այս դատը միայն Անթիլիասի դատը չէ, այլ հայ ժողովրդի դատն է, և մենք այս գիտակցությամբ ենք ճամփա ընկել ու պիտի շարունակենք այս իրավական ընթացքը։ Մենք պետք է շարունակենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը և ազգային բոլոր կազմակերպություններով ու մարմիններով իրավական դաշտ մուտք գործենք։ Մենք պահանջատեր ժողովուրդ ենք», -իր տեսաուղերձում հայտարարել էր Արամ Ա. Կաթողիկոսը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:54
Բաքվի բռնապետը ևս մեկ անգամ փաստում է, որ ոչ մի «ադրբեջանական պետականություն» էլ մինչև 1918թ. գոյություն չի ունեցել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխն այսօր լուսանկարվել է Իրանական կայսրության Երևանի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են. «Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով եղել է...
Աղբյուր` Panorama.am
22:30
Դժվար է հասկանալ, թե ինչու էր մարդկանց մոտ ակնկալիք ձևավորվել, որ քաղաքային իշխանությունը Երևանի համար խնդիրներ է լուծելու. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչու էր մարդկանց մոտ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Մենք պետք աշխարհին ներկայանանք որպես խնդիրներ լուծող. Հակոբ Արշակյանը՝ կուրսանտներին
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պացիենտը պետք է հասկանա, որ հիվանդ է, որ բուժումը մեկնարկի. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է․ «Վաղը լրանում է 4-րդ տարին, ինչ հայ ժողովուրդը սկսեց հերքել 21-րդ դարի իր...
Աղբյուր` Panorama.am
21:45
Խոշոր վթար՝ «Chevrolet»-ով բախվել հաստաբուն ընկուզենուն, ապա բնակչի տան պատին․ կան վիրավորներ
Նոյեմբերի 8-ին, ժամը 16։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած՝ վրացական համարանիշներով «Chevrolet»...
Աղբյուր` Panorama.am
21:30
Բրիտանական ոստիկանությունը տեղամասի հարևանությամբ հայտնաբերել է կանեփի գործարան
Բրիտանիայում ոստիկանությունը հայտնաբերել է կանեփի մեծ գործարան, որը գտնվում է ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ։ Այդ մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
21:13
Եմենում միլիոնավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Լիբանանի
Եմենի հյուսիսի իշխանությունները, որտեղ իշխում է շիական Անսար Ալլահ շարժումը, ուրբաթ օրը Սանայի կենտրոնում Իսրայելի հետ պատերազմի ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վարորդական վկայականներ տրամադրելու համար բացահայտվել է կաշառք ստանալու 59 դրվագ․ Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ այսօր կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եմենում միլիոնավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Լիբանանի
 Եմենի հյուսիսի իշխանությունները, որտեղ իշխում է շիական Անսար Ալլահ շարժումը, ուրբաթ օրը Սանայի կենտրոնում միլիոնանոց ցույց են անցկացրել՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Գեղասահորդ Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում...
Աղբյուր` Panorama.am
20:11
Կառավարությունը որոշել է «ավտոինստրուկներների» գործառույթն իրա վրա վերցնի․ Արտակ Գաբոյան
«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանը գրում է․ «Էսօր Ալեն Սիմոնյանը...
Աղբյուր` Panorama.am
19:43
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
19:24
Սովածի թեզը
Սովա՞ծ էր այս իշխանությունը մինչ իր՝ իշխանության գալը։ Սոցցանցերի քննարկումներում շատ ենք հանդիպում այդ գնահատականին՝  տեղ-տեղ համեմված...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի
Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի եվրոպական 8 երկրների խորհրդարանական պատվիրակությունը։ Այս մասին Aliq.ge-ի փոխանցմամբ՝ X-ում գրել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս․ Կամսար Բաբինյան
Աջափնյակ համայնքի ղեկավար Կամսար Բաբինյան Telegram էջում հայտնում է․ «Դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի իմ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Կապանում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Աղբյուր` Panorama.am
18:36
Կայացել է ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունը
Նոյեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՔՊ-ն մնացել է միայնակ․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «ՔՊ-ն մնացել է միայնակ Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում...
Աղբյուր` Panorama.am
18:10
Էրդողանի կարծիքով՝ Թրամփի նախագահությամբ կավարտվեն բոլոր պատերազմները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից Թուրքիա վերադարձի ճանապարհին հանդիպել է լրագրողների հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեխահայ Անատոլի Հունանյանը դարձել է Քիքբոքսինգի Եվրոպայի վետերանների չեմպիոն
Նոյեմբերի 7-ին Հունաստանի մայրաքաղաքում՝ Աթենքում ընթացող Քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում (2-10 նոյեմբեր) Չեխայի հավաքականի անդամ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում այսօր ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում  տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ջավախքgի մարզիկները մեկնել են Միլան՝ մասնացելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը
Ջավախքցի վեց մարզիկ մեկնել են Իտալիա մասնակցելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը։ Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին։ Jnews-ը գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հայաստանում առևտրի առցանց հարթակները փակվում են մարկետինգի բացակայության պատճառով. Մարկետոլոգ
Հայաստանում գործող բազմաթիվ առցանց առևտրի կայքեր փակվել են և այդ գործընթացը շարունակվում է։ Հատկանշական է, որ այսօր ողջ աշխարը շարժվում է դեպի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մայրաքաղաքի կենտրոնում մեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ներկայացվել է ոստիկանություն
 Սոցիալական կայքերից մեկում երեկ տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մաhաgել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը
Այսօր մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հայկական Շուշիում արդեն ադրբեջանgի 222 ընտանիք է ապրում
Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում արդեն ապրում է ադրբեջանցի 222 ընտանիք: Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:18
Փաշինյան. Ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
12:42 08/11/2024

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}