Լեհաստանի Գերագույն դատարան. ռեժիսոր Պոլանսկուն չեն արտահանձնի ԱՄՆ-ին
Կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին չի կարող արտահանձնվել ԱՄՆ, որտեղ նա մեղադրվում է անչափահասին բռնաբարելու մեջ: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, նման որշում է կայացրել Լեհաստանի Գերագույն դատարանը:
Գլխավոր դատախազի և արդարդատության նախարարի վճռաբեկ բողոքը Պոլանսկու արտահանձնման վերաբերյալ մերժվել է:
ԱՄՆ-ում 83-ամյա ռեժիսորին մեղադրվում է 1977 թվականին անչափահաս Սամանթա Գեյմերին բռնաբարելու մեջ: 1978 թվականին Պոլանսկն ընդունել է իր մեղքը, ինչից հետո գաղտնի լքել է ԱՄՆ-ը: Ամերիկյան օրենքների համաձայն՝ ռեժիսորին սպառնում է 50 տարվա ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանի դատախազությունը չի վիճարկի Պոլանսկու գործով դատարանի վճիռը
- Ռոման Պոլանսկին մեղադրվում է ևս մեկ բռնաբարության գործով
- Ռոման Պոլանսկին` ամերիկյան արդարադատության առջև՞