Բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Դիլիջանի ոլորաններում, Գավառ - Մարտունի, Ստեփանավան - Տաշիր, Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհով առայժմ չի թույլատրվում երթևեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер):