ՀՀ վարչապետը ռիսկեր չի տեսնում, եթե վրացական գազամուղի 25 տոկոսը ձեռք բերի Ադրբեջանը
Վստահ չեմ, որ այդ գործարքը շուտ կլինի, բայց անկախ նրանից, եթե գործարքը լինի՝ մեզ համար ռիսկեր չեմ տեսնում,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե Վրաստանի վարչապետը հայտարարել է Հայաստանը սնուցող գազատարի 25 տոկոս մասնաբաժինը մասնավորեցնելու մասին, իսկ տարածված տեղեկությունների համաձայն Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել հնարավորության դեպքում ձեռք բերել ամբողջը:
«25 տոկոս մասնաբաժնի տեր լինելով տրանզիտային խողովակի՝ ռիսկ չենք տեսնում, որ վրացական կողմն իրեն կպահի ոչ պայմանագրին համաձայն: Տոկոսի աճի դեպքում նման ռիսկերը կարող են աճել, սակայն դա արդեն այլ քայլ կլինի և միջպետական հարաբերությունների քայլ»,- ասաց կառավարության ղեկավարը:
Պատգամավորի մտահոգությունն այն է, որ միգուցե ամբողջը վաճառեն: Կարեն Կարեպետյանն ասաց. «Եթե նման զարգացում լինի, մենք գիտենք, թե ինչ արգումենտացիա ունենք մեր հարևան, բարեկամական երկրի հետ խոսելու։ Եթե 25 տոկոս իրենց սեփականությունը վաճառելու դեպքում մենք անհանգստություն ցուցաբերենք, վտանգ ունենք առնվազ ոչ կոռեկտ գտվելու, քանի որ իրենց սեփականությունն է, իրենք վաճառում են մեկ քառորը: Տեսականորեն նման ռիսկեր գոյություն չունեն: Եթե զարգացումներ լինեն, մենք մեր արգումենտացիան կբերենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին