Գյումրի. Հարգանք անմեղ զոհերի հիշատակին
1988-ին առավել շատ տուժած Գյումրի քաղաք էին այսօր այցելել կառավարության ղեկավարն ու անդամները, քաղաքացիներ, հասարական ու քաղաքական գործիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու աղետի հետևանքով զոհվածների հիշատակին:
Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:
Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը
- Երկրաշարժից 28 տարի անց. Վերքերը դեռ չեն սպիացել
- «Vesti.ru». Սպիտակի երկրաշարժը ցնցեց Խորհրդային միությունը
- «Սպիտակի երկար ձմեռը». Իտալացի ճարտարապետի հուշերը` երկրաշարժի մասին