Խոշորացված համայնքներում կանայք ընդհանրապես ներկայացված չեն ավագանիում. Պատգամավոր
ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագիծը քննարկելուց առաջ Ազգային Ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց 1988թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Քննարկման ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկեց, որ այս օրենքով հստակ նշվի՝ կանանց ներգրավածությունն ավագանիում առնվազն 20 տոկոսով:
«Այն երեք համայնքում, որտեղ մենք ունենք համամասնական ընտրություններ, ավտոմատ ստանում ենք, որ ավագանիում նաև կանայք ներգրավվեն: Վերցնելով խոշորացված համայնքների արդյունքները՝ տեսնում ենք, որ խոշորացված համայնքներում կանայք ընդհանրապես ներկայացված չեն ավագանիում, կանանց դերը նվազել է: Չե՞ք համարում, որ շատ կարևոր կլինի այս օրենքով ուժ ստանա կանանց ներգրավածությունն ավագանում տոկոսային առումով, առնվազն 20 տոկոսը »,- ասաց պատգամավորը:
Հիմնական զեկուցող տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ անվիճելի ցանկություն է:
«Այդ նպատակը մենք էլի ունենք: Խոշորացվող համայքներում ՄԱԿ-ի մի ծրագրով փորձեցինք կանանց ներգրավման գործընթացն ակտիվացնել, աշխատել նրանց հետո, խթանել, բայց մրցակցության պայմաններում, համենայն դեպս, առաջին անգամ այդ արդյունքն չարձանագրվեց: Մտահոգիչ է»,- ասաց փոխնարաը:
Վ.Տերտերյանի խոսքով՝ մտածել են այս հարցի մասին, տարբեր մեխանիզմներ քննարկել, սակայն դեռևս չեն գտել:
«Եթե կարող եք հուշել, եթե ունեք պատրաստի դեղատոմս, ասեք»,- ասաց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին