Հազարավոր զինյալներ վայր են դրել զենքերը և լքել Դամասկոսի արվարձանը
Շուրջ 3 հազար գրոհայիններ ինքնակամ վայր են դրել զենքերը Դամասկոսից ոչ հեռու գտնվող Հան-էլ-Շեյխ քաղաքում և իրենց ընտանիքների հետ ուղևորվել Իդլիբ,-այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ին:
«Երկարատև և տանջալից բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն՝ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին գրոհայինների միանալու վերաբերյալ։ Բանակցությունները շատ լարված են անցել, նաև շատ բարոյական ջանքեր են պահանջվել»,-պատմել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Լեշչենկոն։
Հաղորդվում է, որ ծայրահեղականները հանձնել են ավելի քան 500 միավոր զենք, դիպուկահարի հրացաններ, մի քանի տասնյակ 120 մմ ականանետեր։