«Կյանքում անհնարին ոչինչ չկա». Սպորտի նախարարը՝ ՀՀԿ-ական դառնալու մասին. «Հրապարակ»
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին «Հրապարակ»-ը հարցրել է՝ ինչպե՞ս պատահեց, որ ինքը չազդվեց վարչապետի օրինակից ու մյուս նախարարների պես չհամալրեց ՀՀԿ շարքերը։ «Ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել, ամեն ինչ դեռ առջևում է»։
Հարցին՝ այսինքն՝ հնարավոր է ՀՀԿ-ին անդամագրվե՞ք, նա պատասխանել է. «Կյանքում անհնարին ոչինչ չկա»։ Թերթի հիշեցմանը, որ առջևում է նաև Գագիկ Ծառուկյանի վերադարձը, որի հովանավորությամբ Ռոստոմյանը դարձավ նախարար, վերջինս արձագանքել է. «...Եթե անկեղծ լինենք, Գագիկ Ծառուկյանի հետ երբևէ քաղաքական հարց չենք քննարկել, մեր թեմաները միշտ սպորտային են»:
Թերթի հարցին՝ Ծառուկյանի վերադարձի պարագայում ինքը ՀՀԿ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ին կմիանա, Ռոստոմյանը, իր հայտնի ժպիտը դեմքին, առանց պատասխանելու, հեռացել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա