Ա. Ռուստամյան. Մենք պատրաստվում ենք սեփական ուժերով մասնակցել ընտրություններին
«Մենք բավականին լուրջ պատրաստվում ենք սեփական ուժերով մասնակցել ընտրություններին, բնականաբար, նաև խնդիր ունենք ընդլայնելու մեր համակիրների շրջանակը՝ ընտրություններին ավելի մեծ թիմով գնալու համար: Սա ենթադարում է նաև համապատասխան աշխատանք անձերի, անհատների հետ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ սա տրամաբանական է, քանի որ նոր ընտրակարգն այդպիսի դաշտ է առաջացրել, պետք է ընտրակարգով բերված նորություններին համապատասխան մարտավարություն ընտրվի:
«Այդ առումով, կարծում եմ, լուրջ անելիք ունենք՝ գտնելու այն անձնաց, ովքեր ՀՅԴ-ի հետ կարող են նույն տրամաբանությամբ երկրի առջև կանգնած խնդիրների լուծման մեջ դերակատար լինել»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Խոսելով այն հրապարակումների մասին, թե նախկին ՀՅԴ-ական Ռուբիկ Հակոբյանը 2017թ. ընտրություններին ընդառաջ կվերադառնա ՀՅԴ, խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ թեմայով որևէ քննարկում չի եղել, միաժամանակ հավելեց. «Բոլորի հետ, ովքեր ՀՅԴ-ից ժամանակին դուրս են եկել, ունենք նորմալ հարաբերություններ: Նրանք, ովքեր ժամանակին եղել են ՀՅԴ-ում, պատահական չեն եղել, բոլորն էլ ընդունել են «Դաշնակցության» գաղափարախոսությունը ու հիմա, եթե դուրս են այդ կառույցից, այդուամենայնիվ, այդ գաղափարախոսությունը կրողներն են: Դա մարդու տեսակի, հոգու մեջ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին