«Մանչեսթեր Յունայթեդն» Օդեսա է մեկնել մարտական կազմով
«Մանչեսթեր Յունայթեդը», որը վաղը Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում ուժերը կչափի Լուգանսկի «Զարյայի» հետ, 19 ֆուտբոլիստներով մեկնել է Օդեսա:
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, կազմ է վերադարձել թիմի ավագ Ուեյն Ռունին, ով որակազրկման պատճառով բաց էր թողել «Էվերտոնի» հետ կայացած մրցավեճը: Վնասվածքից վերականգնված Էրիկ Բային նույնպես մեկնել է Ուկրաինա:
19 ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով անցկացրած վերջին խաղերում լավ տպավորություն է թողել և, ամենայն հավանականության, վաղը կլինի մեկնարկային կազմում:
Ուկրաինա չի մեկնել Բաստիան Շվայնշտայգերը, քանի որ հայտավորված չէ Եվրոպա լիգայում:
Այսպիսով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնել է հետևյալ կազմով. դարպասապահներ՝ Դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոն, պաշտպաններ՝ Ֆոսու-Մենսա, Ջոնս, Բայի, Ռոխո, Բլինդ, Յանգ, կիսապաշտպաններ՝ Ֆելաինի, Էրերա, Պոգբա, Լինգարդ, Մատա, Մխիթարյան, հարձակվողներ՝ Մարսիալ, Ռեշֆորդ, Ռունի, Իբրահիմովիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան