Դավիթ Հարությունյանը՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու մասին
Սնանկացումը դա ընկերության առողջացման եղանակներից մեկն է: Եթե ուսումնասիրեք «Սնանկացման մասին» օրենքը, կհայտնաբերեք շատ դրույթներ պարտքերի սառեցման, այդ թվում նաև՝ առողջացման ծրագրի ներկայացման վերաբերյալ,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց կառավարության աշխատակամզի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելու մասին հարցին:
«Չէր գտնվի որևէ մի ներդրող, որը պատրաստ կլիներ գար և ներդրումներ անել մի ընկերության մեջ, որից հնարավորություն կա գանձելու 100 միլիոն դոլար: Հենց սնանկացումն է այն մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս խթանել ներդրողներին, եթե այդպիսիք կան, որպեսզի գան և ներկայացնեն առողջացման ծրագիր: Սա լավագույն լուծումն է», - նշեց Դ. Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի ներկայացրած օրենքի նախագծին՝ «Նաիրիտ»-ին հարկային արտոնություններ տալու մասին, կառավարության ներկայացուցիչն ասաց. «Մեր հարկային օրենսդրությունն ունի մի առանձնահատկություն. երբ խոսքը վերաբերում է ավելացված արժեքի հարկին, սա նշանակում է շղթայական ռեակցիա, և եթե որևէ մի ընկերությանը որոշենք ազատել, իսկ ձեր առաջարկությունն այդպիսն է, այդ թվում նաև ավելացված արժեքի հարկից, կմտցնեք կատարյալ քաոս մեր տնտեսական, հարկային համակարգում»:
Դ. Հարությունյանը նաև ասաց, որ «Նաիրիտ»-ը տարիներ շարունակ, անգամ երբ աշխատել է, չի եղել շահութաբեր ընկերություն, խոսքը վերաբերում է հետխորհրդային տարիներին:
«Երբ աշխատում էր ու մարդկանց վճարվում էր աշխատավարձ, արվում էր ի հաշիվ այլ տնտեսվարողների, և այդ տնտեսվարողները, որպես կանոն, պետական էին: Ի վերջո մենք բոլորս մեր գրպանից վճարում էինք, որպեսզի «Նաիրիտ»-ի աշխատակիցներին աշխատավարձ վճարվի: Չգիտեմ Հայաստանում այլ կազմակերպություն, որի աշխատողների աշխատավարձը վճարում էինք մենք բոլորս՝ հարկատուներով: Կառավարությունը, իմ խորին համոզմամբ, իսկապես ճիշտ է անում. մի պահ կանգ է առնում և ասում է՝ եկեք այս հարցում գտնենք վերջնական լուծում:
Եթե իսկապես գտնվի ներդրող, ապա նրա համար ամենակարևոր բանը այն է, որ պարտքերը լինեն սառեցված: Պարտքերը սառեցվում են հենց սնանկացման վարույթի շնորհիվ: Մեր օրենսդրությունը հենց դրա համար էլ նախատեսել է սնանկացման վարույթը»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտ»-ը սննկացավ. «Ժողովուրդ»
- Դատարանը «Նաիրիտ»-ին սնանկ է ճանաչել
- Նաիրիտցիները չորս ամսվա աշխատավարձն են պահանջում
- «Նաիրիտի» հետ կապված հանձնաժողովներ ստեղծելով օգուտ չկա
- «Նաիրիտ»-ի հարցը քառօրյայից քառօրյա գլորելը ճիշտ մոտեցում չէ. Նաիրա Զոհրաբյան
- Անհրաժեշտ է «Նաիրիտ»-ի վերագործարկման պետական քաղաքականություն. Մ.Շահգելդյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին