Գյուղերի 90 տոկոսը վարկ է վերցրել և չեն կարողանում «դուրս գալ տակից»
Իրականում այդ խնիդրը կա: Հարցը դրված է քննարկման,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին գյուղատնտեսական վարկերի հետ կապված:
Պատգամավորի խոսքով՝ գյուղերի երևի 90 տոկոսը վարկ է վերցրել, բավականին բարձր՝ 24 տոկոս, չեն կարողանում «դուրս գալ տակից»:
«Վիճակը վատթարանում է կարկտահարության, ցրտահարության պատճառով: Մարդիկ հայտնվել են տույժերի, տուգանքների ներքո, ԴԱՀԿ-ի, դատարանների, բանկերի ճնշման ներքո»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ այսօր չկա մեխանիզմ, որով կարող են հարցը լուծել:
«Հարցը դրված է քննարկման: Վարչապետին զեկուցվել է խնդրի մասին, հանձնարարություն է տրված Կենտրոնական բանկի հետ համակարգված լուծում գտնել»,- ասաց Ի. Առաքելյանը:
Նա նաև նշեց, որ դա միայն ֆինանսական կառույցի հարց չէ, քանի որ խնդիրները հիմնականում գալիս են նրանից, որ կարկտահարության, բնակլիմայական աղետի պատճառով գյուղավին չի կարողանում լուծել իր ֆինանսական հարցերը:
«Միանգամից գործ ունենք երկու խնդրի հետ: Պետք է մշակվի մեխանիզմ՝ ինչպես ենք լուծելու այդ հարցը: Երկու մասնավոր սուբյեկտ՝ բանկն ու ֆերմերը, պայմանագիր են կնքում: Վարկը տրվում է: Դրանից հետո եթե բիզնեսը չի ստացվում, դուրս է գալիս, որ պետությունը խնդիրը պետք է լուծի: Վարկերը վերցնում են մասնավոր սուբյեկտից»,- ասաց գյուղատնտեսության նախարարը:
Ի. Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ գերմանական KfW կազմակերպության հետ քննարկում են պիլոտային ապահովագրական համակարգ մշակելու հարցը, որպեսզի հետագայում բնակլիմայական աղետներից, այլ ռիսկերի նվազեցման ուղղությամբ համակարգ ներդրվի, ինչը կաջակցի, որպեսզի ֆինանսական բեռը չմնա գյուղացու հոգսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին