Պետք է տարանջատենք 28 տարի առաջ ու 28 տարվա ընթացքում առաջացած խնդիրները. Վարչապետ
Մինչև դեկտեմբերի վերջ յուրաքանչյուր համայնք ներկայացնելու է զարգացման իր ծրագիրը, որից հետո կառավարությունում բոլոր ծրագրերը քննարկվելու են: Գյումրու զարգացման ծրագրին ավելի ուշադիր ենք լինելու,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին՝ Գյումրու զարգացման ծրագրերի մասին հարցին:
Նա նշեց, որ 2017-ին, իրենց ներսում ունեցած ինֆորմացիայի համաձայն, ավարտվելու է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանների տրամադրման ծրագիրը, սակայն Գյումրիում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն:
«Մենք պայմանավորվել ենք անցնել այդ ցանկով: 28 տարվա մեջ նոր սերունդ է ծնվել, մեծացել և բնակարանների պահանջարկը նույնպես մեծացել է: Պետք է տարանջատենք 28 տարի առաջ առաջացած խնդիրն ու 28 տարվա ընթացքում առաջացած խնդիրը: 28 տարվա ընթացքում առաջացած նման խնդիր կա նաև Գորիսում, Հրազդանում, բոլոր տեղերում: Քննարկումների ընթացքում կորոշվի, թե ինչ վերաբերմունք ցույց կտանք»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նաև ասաց, որ Գյումրին ունի ֆանտաստիկ շանս դառնալ Հայաստանի զբոսաշրջային մայրաքաղաքը, անհրաժեշտ է ներկայացել ծրագրեր:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրեցի երիտասարդները ձեռնամուխ են եղել անօթևան համաքաղաքացիներին բնակարանով ապահովել
- Աղետի գոտի. դեռևս 550 ընտանիք շարունակում է մնալ անօթևան
- Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2017 թ. ավարտվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան