Շաքարավազի շուկայում էլի ներկրող կա. Վարչապետ
«Շաքարավազի շուկայում էլի ներկրող կա», -այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
Երբ լրագրողը հետաքրքրվեց, թե ո՞վ է մյուս ներկրողը, վարչապետը բարկացավ. «Լսեք, ախր ձեր կարծիքով ես յուրաքանչյուր ներկրողին պետք է իմանա՞մ: Ոչ, իհարկե, չպետք է իմանամ: Դրա համար կան համապատասխան ծառայություններ»:
Մենաշնորհների վերաբերյալ հարցին ի պատասխան վարչապետը կրկնեց. «Ոչ մի մենաշնորհ գոյություն չունի, կամայական ապրանք կարող եք բերել՝ քանի՞ անգամ ասեմ»:
Նկատենք, որ շաքարավազի շուկայում Հայաստանում հիմնական խաղացողը համարվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: