Անչելոտտի. «Բավարիային» հաջողվեց փակել «Ատլետիկոյի» հակագրոհները»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է մադրիդյան «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպման արդյունքը։ Միակ գոլը 28-րդ րոպեին տուգանային հարվածով խփել է Ռոբերտ Լևանդովսկին։
«Մենք լավ խաղացինք ողջ 90 րոպեի ընթացքում, վերահսկում էինք խաղը և շատ էինք տիրում գնդակին։ Մեզ հաջողվեց փակել «Ատլետիկոյի» հակագրոհները։ Այս խաղն ավելացրեց մեր վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Մնում է սպասել վիճակահանությանը։ 1/8 եզրափակչում մեզ համար դժվար կլինի»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է championat.com-ը։