Անտուան Գրիզման. «Բավարիայից» կրած պարտությունը չի ազդի թիմի վրա»
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումից հետո, որն ավարտվել է մյունխենյան թիմի՝ 1։0 հաշվով հաղթանակով, նշել է, որ պարտությունը չի ազդի թիմի վրա։ Ֆրանսիացու խոսքերով՝ թիմը լավ է անցկացրել վերջին 20 րոպեն։
«Մենք, ինչպես սովորաբար, լավ խաղացինք պաշտպանությունում, իսկ գոլը մրցակիցը խփեց տուգանային հարվածով,- Գրիզմանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Վերջին 20 րոպեն վատ չանցկացրեցինք։ Հավանաբար, ցուցադրեցինք վերջին ժամանակների լավագույն հատվածը։ Հիմա անհամբերությամբ կսպասենք Չեմպիոնների լիգայում մեր հաջորդ խաղերին։ Այս պարտությունը ոչ մի կերպ չի խանգարի դեպի առաջ մեր շարժմանը»։