Լուիս Էնրիկե. «Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունքները զարմացրեցին ինձ»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում 4։0 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ գոհ է թիմի խաղից։ Մարզչի խոսքերով՝ նրան զարմացրել են խմբային փուլի որոշ արդյունքներ։
«Հանդիպումից առաջ ես ուշադրությունը կենտրոնացրեցի գնդակի տեղափոխման արագության վրա։ Բավական ռիսկային խաղացինք, սակայն, ընդհանուր առմամբ, լավ խաղ ցուցադրեցինք,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Թուրանն այս տարի մեկ անգամ չէ մասնակցել գոլային գրոհներին։ Նա արդյունավետ է, երբ գործում է հարձակման ձախ եզրում։ Վիդալը նույնպես հիանալի հանդիպում անցկացրեց։ Նա գերազանց մարզավիճակում է, չնայած այն բանին, որ երկար ժամանակ չի խաղացել։ Նա լավ գործեց հարձակման գծում ու պաշտպանությունում, գնդակով և առանց դրա։
Խմբային փուլի որոշ արդյունքներ զարմացրեցին ինձ։ Թիմերը, որոնք պետք է առաջինը լինեին, արդյունքում դարձան երկրորդը։ Սակայն վիճակահանության ժամանակ մեզանից ոչինչ կախված չէ, կխաղանք ցանկացած մրցակցի դեմ։ Արդեն սովորել ենք դրան»։